>


Տանը մաքրություն պահպանելը իրականում բարդ խնդիր չէ: Ընդամենը պետք է հետևել մի քանի պարզ կանոնների, ու ամեն ինչ շատ հեշտ կլինի:

Մի կուտակեք ավելորդ իրեր

loading...








Կարևոր չէ, թե ամսական կամ շաբաթական քանի անգամ եք տանը մաքրություն անում: Միևնույնն է, տանը միշտ էլ ժամանակի հետ կկուտակվեն ավելորդ անպետք իրեր, որոնք ոչ ոք չի օգտագործում: Ազատվեք դրանցից:

Եթե 1 տարուց ավել չեք կրել որևէ հագուստ, ու այն ձեզ դուր չի գալիս, ինչի՞ համար եք թողել այն զգեստապահարանի մեջ: Այն իզուր տեղ է զբաղեցնում:

Կամ եթե նոր թեյնիկ եք գնել, քանի որ հինը լավ չէր աշխատում, մի պահեք այն: Ավելի լավ է գցեք աղբը, տեղ ազատեք նորի համար:



Уборка пыли: устраняем основные ошибки

Փոշիները մաքրելու ճիշտ տարբերակ




Եթե ուզում եք, որ մակերեսները մաքրելուց հետո դրանք դեռ երկար մնան մաքուր, վերցրեք բաժակով գոլ ջուր, մեջը քամեք մի կտոր կիտրոնի հյութ, ավելացրեք 1թ.գ. ձեթ: Արդյունքում տանը կտարածվի ցիտրուսի անուշ բույրը, իսկ ձեթը կապահովի փայլը:

Արդուկել հագուստը անմիջապես դրա չորանալուց հետո

Լվացք անելը ժամանակակից կանանց համար հաճույքի է վերածվել, քանի որ ամբողջ գործը անում է լվացքի մեքենան: Սակայն հետո դեռ պետք է արդուկել ու պահարանում դասավորել իրերը: Մի հետաձգեք արդուկելու գործը, քանի որ հագուստը հավաքում եք աթոռների ու մահճակալի վրա, իսկ դա չի նպաստում տանը մաքրություն պահելուն:

Կոկիկ դասավորեք կոշիկները

Եթե կոշիկները թափթված լինեն միջանցքում, մաքրության մասին չի կարող անգամ խոսք լինել: Ցանկալի է մաքրել ու տեղը դնել կոշիկները՝ անմիջապես դրսից գալուց հետո:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin