>


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ-խնդրանքով դիմում է քաղաքացիներին․

«Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից 62 մшհ ունենք․․․

Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։

loading...








Արմեն Մուրադյան. Բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը - Պանորամա ...

Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։



Եվ այսպես, եկեք
• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները,
• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը,
• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:


Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 223,384-ի (+99)



Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:
Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:

Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:

Հարցազրույց - Արմեն Մուրադյան - Հանրային հեռուստաընկերություն

Բոլորիս առողջություն։

Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի․
• Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,
• Ծանր վիճակում՝48 քաղաքացի։
Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է»։


add
loading...
.

от admin