>


Էլեն Սարգսյանը գրում է. Երբեմն լինում է, որ ներսումդ ամեն բան իրար է խառնվում:
Երբե՞մն: Կարծում եմ հաճախ: Գլխումդ շիլաշփոթ է լինում, սրտումդ՝ զգացմունքների տեղատարափ: Երբեմն այնքան բան ես ունենում խոսելու, պատմելու: Այլևս չես կարողանում պահել այդքանը ներսումդ: Սակայն չես էլ խոսում: Ախր կան բաներ, որ պետք չէ պատմել, խոսել այդ մասին, չի կարելի: Այնքան դժվար է, երբ ցանկանում ես ի մի բերել մտքերդ եւ զգացմունքներդ, իսկ քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում:






loading...





Մի պահ այդ ամենը հոգնում է փակ մնալուց, գազազում է եւ սկսում է խառնել ներսումդ ամեն ինչ: Եվ դու ուղղակի պետք է սպասես մինչ այդ ամենը ներսումդ հանդարտվի, որ գլուխ հանես ինքդ քեզանից: Մենք հաճախ ենք ուզում պատմել մեր զգացածը ինչ-որ մեկին: Որ հանգստանանք, խաղաղվենք, հանդարտվենք:




Ուզում ենք աշխարհի բոլոր բառերն օգտագործել, որ նկարագրենք այն ինչ զգում ենք: Բայց մեր իմացած բառերը միշտ չէ, որ կարողանում են նկարագրել այն ցավը կամ երջանկությունը, որը մենք զգում ենք: Երբեմն բառերը նույնիսկ ավելորդ են: Ժամերով փնտրում ես ինչ-որ բառեր, մտքեր ես շարադրում, երկար-բարակ նախադասություններ ես կապում իրար կամ անջատում իրարից, որ նկարագրես, թե ինչ ես զգում, խոսում ես, պատմում ես, իսկ հետո հասկանում ես, որ դրանք մեկ է՝ չեն արտահայտում զգացածիդ ամբողջ էությունը:
Կարոտն է դա…


add
loading...
.

от admin