>


Հաճախ կանայք այնքան ժամանակ են տրամարդում տան գործերին, որ տարվելով անթերի մաքրություն ապահովելու մոլուցքով՝ մոռանում են ամեն ինչի մասին: Բայց մի մոռացեք, որ շատ բաներ միայն դուք եք նկատում, իսկ ընտանիքի մյուս անդամները ձեր գործն ընկալում են որպես պարտականությունների կատարում: 

Վերանայեք ձեր անելիքներն ու դադարեք ծախսել ձեր թանկագին ժամանակը միայն տան գործերի վրա:

Խողովակների մաքրում՝ պրոֆիլակտիկայի համար

loading...



Եթե խողովակները խցանվել են, իհարկե, պետք է մաքրել: Բայզ զուր տեղը մի օգտագործեք քիմիակատները՝ միայն պրոֆիլակտիկայի համար: Բացի ժամանակից, տուժում է նաև ձեր առողջությունը:


Սալիկների միջև կարերի մաքրում





Սա շատ դժվար ու անշնորհակալ գործ է: Ավելի արդյունավետ կլինի, եթե տարեկան 1 անգամ կարերը ծածկեք հերմետիկով ու շատ ուժ ու ժամանակ չծախսեք դրա վրա:

Ամեն օր հատակներ մաքրել

Մի քանի օրը մեկ փոշեկուլով մաքրություն արեք ու մաքրեք հատակները: Պետք չէ ամեն օր այդքան ժամանակ տրամադրել հատակների փայլն ապահովելուն:

Կեղտոտ մակերեսների մաքրում՝ առանց սպասելու


Հաճախ որոշակի մակերեսներ մաքրելու համար մենք օգտագործում ենք քիմիկատներ ու դրա հետ մեկտեղ ֆիզիկական ուժ ենք կիրառում: Բայց ուղղակի պետք է սպասել, մինչ նյութը կազդի, ու դուք հեշտությամբ կմաքրեք:



Ջեռոցի ու գազօջախի մաքրում

Բավական է ամեն օր խոնավ կտորով մաքրել գազօջախը, իսկ նյութերի օգտագործմամբ՝ շաբաթական 1 անգամ: Միս կամ կարտոֆիլ տապակելիս ցանկալի է ծածկել գազօջախի մակերեսը փայլաթղթով, այդպես կպաշտպանեք այն յուղի հետքերից: Ջեռոցը լվացեք տարեկան 3-4 անգամ:



Ափսեները սրբիչով չորացնել

Ափսեները լվանալուց հետո պետք չէ դրանք չորացնել սրբիչով: Ավելի հարմար է ու հիգիենիկ, եթե դրանք չորանան հատուկ նախատեսված տեղում:

Անկողնային պարագաներ արդուկել

Բարեբախտաբար, այսօր շատ ավելի քիչ կանայք են արդուկում անկողնային պարագաները: Իսկապես դժվար գործ է:

Տոներից առաջ վարագույրեր լվանալ

Վարագույրերը կլինեն մաքուր, եթե դրանք լվանաք տարեկան երկու անգամ: Կարիք չկա դրանք ամեն տոնից առաջ իջեցնել ու լվանալ, ինչպես որ ընդունված է շատ ընտանիքներում: Ի դեպ, հաճախակի լվանալը կարող է փչացնել վարագույրերի գործվածքը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin