>


Երբեմն կյանքում այնքան շատ են խնդիրներն ու տհաճ անակնկալները, որ դրանց բախվելով՝ մնացած բոլոր հարցերը մղում ենք երկրորդ պլան: Անգամ մտերիմ մարդիկ նման պահերին այնքան էլ կարևոր չեն թվում, ու սկսում ենք կրճատել շփումը նրանց հետ: Մեծահասակ երեխաները հաճախ չեն գնահատում այն աջակցությունը, սերն ու հոգատարությունը, որը ստացել են ծնողներից մանուկ հասակում:

Այդպես էլ եղավ Հայկի հետ: Կինն ու որդին պահանջում էին նրա ուշադրությունը, իսկ քանի որ նա ընտանիքում միակ աշխատող մարդն էր, ուրիշ ոչ մեկի համար ժամանակ չուներ: Սակայն նրանց հետ էր ապրում նաև Հայկի տարեց հայրը: Ամեն ինչ շատ բարդ էր, որովհետև Հայկի կնոջը դուր չէր գալիս այն, որ ինքը ստիպված է կերակրել ու խնամել ծեր մարդուն, ու դրա պատճառով հաճախ էր գանգատվում ամուսնուն:

loading...








Եկավ մի պահ, երբ Հայկը հասկացավ, որ ինքն այլևս ի զորու չէ նման բեռ կրելու, ու սկսեց հարազատ հոր համար հարմար ծերանոց փնտրել՝ հույս ունենալով, որ այնտեղ տղամարդը կստանա պատշաճ խնամք:


Նշված օրը Հակն իր 6 տարեկան որդու հետ հորը տարավ ծերանոց: Տղամարդը ոչինչ չէր ասում, չէր հակաճառում, քանի որ գիտեր. եթե որդին որոշել է, ուրեմն այդպես է պետք: Հայկը չէր զղջում որոշման համար, մինչև որդին չասաց.


Հայրիկ, խնդրում եմ, ինձ ասա ծերանոցի հասցեն:


Հայկը զարմացավ, քանի որ որդին ոչ կարդալ գիտեր, ոչ էլ միայնակ դուրս էր գալիս տանից.



Տղաս, մենք միշտ միասին կգանք պապիկին այցի, ինչի՞դ է պետք հասցեն:

Ես հարցնում եմ նրա համար, որ երբ ծերանաս, իմանամ հասցեն ու քեզ այստեղ բերեմ:

Փոքր որդու խոսքերը խոցեցին տղամարդու սիրտը: Վերջապես նա կողքից նայեց ամենին, ինչ կատարվում է: Հասկացավ, թե իր մի որոշումը որքան մեծ ցավ է պատճառել հարազատ մարդուն:

Հաջորդ օրը Հայկը նորից եկավ ծերանոց ու… հորը տարավ տուն…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin