>


Ես նեղացած եմ մորիցս, նա ընդհանրապես ոչ մի կերպ չի մասնակցում երեխաներիս կյանքին: Մայրս նույնիսկ մեր տուն չի գալիս այն բանից հետո, երբ երեխաներին մի քանի ժամով իր մոտ էի թողել:

Հաճախ եմ հիշում մանկությունս. ես ու եղբայրս ամբողջ ամառն անցկացնում էինք գյուղում՝  տատիկիս տանը, ամբողջ տարին անհամբեր սպասում էինք, թե երբ ենք այնտեղ գնալու: Տատիկը մեզ համար գիրք էր կարդում, համեղ ուտեստներ պատրաստում, սիրում էր մեզ…Իսկ իմ երեխաներն իրենց տատիկից նման ջեմություն չեն ստանում, էլ չեմ ասում նրա մասին, որ նա ընդհանրապես չի ուզում մեզ հետ շփվել:

loading...



Картинки по запросу Бабушки






Մի՞թե շաբաթական 5-6 ժամ թոռնիկներին հատկացնելու մեջ ինչ-որ վատ բան կա, ի վերջո ես իր աղջիկն եմ, օտար մարդիկ չենք:




Վերջերս մեզ հրավիրել էին հարսանիքի, բայց երեխաների հետ ընդհանրապես հարմար չէր գնալ: Զանգեցի մորս և շատ խնդրեցի, որ 4 ժամով երեխաներիս տանեմ իր մոտ, ինչին նա պատասխանեց.



-Մի հարց ունեմ. ու՞մ համար եք ունեցել այդ երեխաներին. իմ թե՞ ձեզ: Դե ինքներդ էլ պահեք, ես արդեն շատ եմ հոգնել: Չեմ ուզում ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել, իսկ եթե նրանց հետ ինչ-որ բան պատահի…

Մենք ոչ մի տեղ չգնացինք:

Ամուսնուս ծնողներն էլ այլ երկրում են ապրում, նրանցից նույնպես ոչ մի օգնություն չկա: Ես հասկանում եմ, որ ոչ մեկից նեղանալու իրավունք չունեմ, որևէ մեկին չեմ կարող պահանջներ ներկայացնել, բայց միևնույնն է, ցավալի է…


add
loading...
.

от admin