>

Լnրդերի պալատից հակաuական լnւրեր են հաuնում․ Որnշում կա՞

Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղաս պանության ճանաչման օրինագիծ կքննարկվի՝ հայտնում է ՄԹ Հայ դատի հանձնախումբը։

Նոյեմբերի 9-ին օրինագծն առաջին ընթերցմամբ կքննարկվի Համայնքների պալատում:

loading...


Oրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոութոնը:


Եթե օրինագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ մոտ կլինի Հայոց ցեղաս-պանության պաշտոնական ճանաչմանը։





Հայաստանի Հանրային Ռադիո

Նոյեմբերի 9-ի նախօրեին, երբ ըստ լրատվամիջոցներում արտահոսքի հնարավոր է ստորագրվեն եռակողմ նոր փաստաթղթեր,

իսկ Էրդողանն ու Պուտինը փորձում են առաջ տանել 3+3 հարթակը, ուժի համաշխարհային կենտրոնները սահմանում են իրենց շահերն ու դիրքորոշումը տարածաշրջանում։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Բաքու և Վրաստան՝ խթանելու տարածաշրջանային համագործակցությունը և քննարկելու երկկողմ հարաբերությունները։


Նոյեմբերի 2-4-ը Երևանում գտնվելու ընթացքում տիկին Օլսոնը կմասնակցի Հարավային Կովկասի տարածաշրջանում ամերիկյան առաքելությունների ղեկավարների ֆորումին, որին կմասնակցեն Երեւանում,

Թբիլիսիում, Բաքվում ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին ՏԿԵ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Սյունիքի մարզն իրենց համար նշանակալի է, և առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների այցեր, որոնք կկարողանան մասնակցել Սյունիքի մարզում իրականացվող տարբեր ծրագրերին։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

«Մեր երկրների միջև հարաբերությունների 3000-ամյա պատմությունը մեզ պարտավորեցնում է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Մեր տնտեսական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որին մենք կցանկանայինք տեսնել։



Ազգերը չպետք է թույլ տան, որ պատմությունն անհետանա գրքերի էջերի միջև, հատկապես, երբ մենք ականատես ենք լինում պատմության խեղաթյուրմանը»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին «Իրանը հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսի բացմանը։

Կան խնդիրներ, որոնք, կարծում եմ, երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով դիվանագիտական ​​կապերի և բանակցությունների միջոցով կլուծվեն, հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ պատասխանելով Հյուսիս-Հարավ նախագծին Չինաստանի մասնակցության մասին հարցին։

«Այս ճանապարհը, եթե կառուցվի, լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Մենք արդեն մասնակցում ենք, բանակցում ենք, տեղյակ ենք աշխատանքների ընթացքին։ Մենք ցանկանում ենք ստեղծել շատ լավ, անվտանգ միջավայր՝ ապագայում զարգացման ուղիներ գտնելու համար», ընդգծել է դեսպանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ընդունել էր Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետքարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարրուին, ով մասնակցել է Հայաստանում Վատիկանի դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմանը։

Կարդինալը վստահեցրել է, որ Սուրբ Աթոռը կշարունակի ջանքերը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարել էր Հայաստանում Երևանյան-հայկական թեմի բացման մասին։

Մոսկվայի պատրիարքարանը բացահայտ հայտարարում է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան, եւ որ Արցախի մնացած մասը ժամանակավոր է գտնվում հայերի վերահսկողության տակ։

Աղբյուր՝ lragir. am

Сообщение Լnրդերի պալատից հակաuական լnւրեր են հաuնում․ Որnշում կա՞ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin