>

Մnսկվան պաշտnնապեu հաuտատեց․ Որnշումը կայացվшծ է

Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին։

loading...



Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ այն համապատասխանում է բոլորի շահերին։





Այս գաղափարին առայժմ դեմ է արտահայտվում Վրաստանը, սակայն Մոսկվան ու Անկարան վստահ են, որ Թբիլիսին ի վերջո կհակվի դրան, չնայած ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Թբիլիսիում արած հայտարարությանը։ Էրդողանը ստանձնել է Թբիլիսիին «համոզելու» գործը։ Վրաստանում ներքին ճգնաժամը, որը խորացել է

Սաակաշվիլիի ժամանումից ու ՏԻՄ ընտրություններից հետո, թերեւս կհանգուցալուծվի հենց այս հարթակին միանալու միջոցով, ակնարկում են մոսկովյան փորձագետները, որոնք մասնագիտացած են Կովկասի հարցերով։

Նրանք նշում են նաեւ, որ 3+3-ը բացառում է ԱՄՆ-ի ու Արեւմուտքի որեւէ ներկայությունը։ Ավելին, խոսվում է Հարավային Կովկասում ռուս-թուրքական դաշինքի ձեւավորման միտումների մասին, որը կարող է ծավալվել ողջ Մերձավոր Արեւելքում։


3+3-ը սակայն միայն Արեւմուտքի ու Մինակի խմբի չեզոքացման հարթակ չէ, այլ կապված է ՌԴ-Թուրքիա-Իսրայել ծրագրերի հետ, որոնք հակահայ-հակաիրանական ուղղվածություն ունեն։ Ռուսաստանի պաշտոնական համաձայնությունը արձանագրում է, որ Հարավային Կովկասում 1+3 խորհրդային ձեւաչափը հնարավոր չէ։

Իր հերթին, ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան, կամ Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր առանցքները Մոսկվային դուրս են թողնում Հարավային Կովկասից։



Այս պայմաններում, 3+3-ը կամ Էրդողանի ձեւակերպած Նոր Կովկասը՝ նոր անվտանգության համակարգով, Մոսկվայի համար այդ սպառնալիքները չեզոքացնելու հարթակ է։ Այս ձեւաչափն իրականանալի է մասնակիցներից մեկի հաշվին, քանի որ արտաքին լեգիտիմության խնդիր կա։

Այդ մեկը բնականաբար Հայաստանն է, որի «շահը» Մոսկվայի երեւանյան կատարածու իշխանության հռչակած «խաղաղ զարգացման դարաշրջանն» է՝ Արցախից ու հայկական իրավունքներից հրաժարվելու դիմաց։ Իրականության մեջ՝ 3+3-ը ռուսական նահանջի սահուն ու անկորուստ ձեւաչափն է՝ Հայաստանը վերացնելու միջոցով։

Պարտադիր չէ, որ այս ծրագրերն իրականացվեն, ավելի ճիշտ՝ դրանց իրականացման երաշխիքը հայերի՝ իրենց իրավունքներից ու պահանջներից, քաղաքական սուբյեկտությունից հրաժարվելն է։

Աղբյուր՝ lragir. am

Сообщение Մnսկվան պաշտnնապեu հաuտատեց․ Որnշումը կայացվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin