>

Իշխանnւթյnւնը՝ անuպաuելի փակnւղnւ առաջ․ Որnշnւմը ակնhայտ է

Իշխանությունը ելքեր է փնտրում Ամանորի ոչ աշխատանքային օրերի մասով Ամենայն հայոց կաողիկոս Գարեգին Բ-ի առաջարկություններին ընդառաջ գնալու համար, ցանկալի լուծումը սակայն դեռևս չեն գտնում:

loading...



«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաթողիկոսի՝ Ազգային ժողովին ուղղված առաջարկներին իշխանությունն ուզում է ընդառաջել, որպեսզի չստացվի,





թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ նեղացնում է եկեղեցուն:

Բացի այդ՝ եթե վեհափառի առաջարկը մերժվի, ապա դա հանրային դժգոհության ու քննադատության առիթ կլինի, իսկ իշխանությունն ամեն բան անում է հերթական անգամ թիրախում չհայտնվելու համար:


«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանը նախորդ շաբաթ էր ընդունել:



Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պետք է քննարկի առաջին ընթերցումից հետո երկշաբաթյա ժամկետում:

Հետևաբար այդ ընթացքում իշխանությունը պետք է մտածի այնպիսի լուծում գտնել, որ նախ սեփական գաղափարին՝ ամանորյա օրերի կրճատմանը, դեմ չլինի, բայցև կաթողիկոսին դեմ չգնա:

Մյուս կողմից՝ պատգամավորներին հրահանգված է օրենքն ընդունել սահմանված ժամկետներում, չհետաձգել հարցի քննարկումն ու անել ամեն բան, որ առաջիկա Ամանորին այն կիրառելի լինի:

Сообщение Իշխանnւթյnւնը՝ անuպաuելի փակnւղnւ առաջ․ Որnշnւմը ակնhայտ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin