>


Թխվածքը պատրաստելու համար կարող եք ընտրել ցանկացած միջուկ, սակայն լավագույն տարբերակը մուրաբան է: Միայն թե կարևոր է ընտրել ոչ ջրիկ մուրաբա: Անհրաժեշտության դեպքում այն կարող եք քամել:

В моей семье их называли «пальчиками». Мама угощала соседей, так они потом за ней гонялись, рецепт требовали.

Անհրաժեշտ բաղադրիչներ.

loading...



  • 500գ ալյուր
  • 200գ կարագ կամ մարգարին
  • 200գ թթվասեր
  • 1թ.գ. քացախ
  • 0,5թ.գ. սոդա

Песочные рогалики с повидлом рецепт пошагово в духовке ?





Պատրաստման եղանակ.

Մեծ տարայի մեջ կտրատել փափկած կարագը, դնել թույլ կրակին ու հալեցնել: Պետք չէ հասցնել եռման աստիճանի, պարզապես խառնեք, որ այն լիովին ջրիկանա: Ավելացնել թթվասերն ու խառնել:

Այժմ սոդան մարել քացախով ու ռեակցիայի մեջ մտած խառնուրդը ավելացնել թթվասերով կարագին: Նորից լավ խառնել:




Դրանից հետո մաս-մաս լցնել ալյուրը, սկզբում խառնել գդալով, իսկ հետո հունցել ձեռքերով: Կստացվի էլաստիկ ու փափուկ խմոր:

Պատրաստի խմորին երկարավուն ձև տալ, կտրատել 6 հավասար մասերի: Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով:

6 մասերից յուրաքանչյուրը գրտնակել՝ 2-3 մմ հաստությամբ շերտ ստանալու համար: Գրտնակած խմորը պիցցայի պես կտրատել՝ 8 մասի:



рогалики дома

Եռանկյունի լայն մասում մի քիչ միջուկ դնել ու փաթաթել՝ լայն եզրից դեպի նեղ: Դրանք կարող եք թաթախել շաքարավազի մեջ կամ էլ վերջում, արդեն պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել:

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և մեջը ուղարկել տապակը, թխել 20-25 րոպե:

Պատրաստի թխվածքը անմիջապես հանել յուղաթղթի վրայից:

Рогалики с повидлом

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin