>


Իմ առաջին կնոջ՝ Կարինեի հետ, ապրեցինք 10 տարի: Ինչպես և բոլորի մոտ է լինում, ունեինք որոշակի խնդիրներ: Բայց միևնույնն է, ապրում էինք սովորականի նման, չէինք վիճում: Ունեցանք 2 երեխա:

Ժամանակի հետ զգացմունքները կարծես բթացել էին: Մի օր էլ ընկերս ինձ երեկույթի հրավիրեց, որի ժամանակ տեսա Անիին: Հենց տեսնելու պահին սիրտս սկսեց արագ զարկել: Դա սեր էր՝ առաջին հայացքից: Ես նույնիսկ վախեցա այդ զգացումից, քանի աչքիս առաջ եկավ Կարինեն:

loading...









Անին չափազանց հմայիչ էր, նուրբ և գրավիչ: Այդ օրը մենք միայն ծանոթացանք, բայց ես չէի կարողանում դադարել մտածել նրա մասին: Հաջորդ օրը մենք հանդիպեցինք, և ես իմացա, որ Անին առաջին ամուսնությունից 3 տարեկան որդի ունի:





Ես գիտակցում էի, որ առանց Անիի էլ չեմ կարողանա, ամեն ինչ պատմեցի կնոջս, և նա առանց հիստերիաների և սկանդալների հանգիստ համաձայնվեց ամուսնալուծվել: Ես մեր տունը թողեցի Կարինեին և երեխաներին, ինքս տեղափոխվեցի Անիի տուն: Շուտով նա հղիացավ, մենք շատ երջանիկ էինք:

Муж, жена, мама. Кто на первом месте и как со всеми договориться?

Բայց կա մի մեծ խնդիր. ծնողներս, հարազատներս չեն ընդունում իմ նոր ընտանիքը. նրանք շատ վատ են արտահայտվում Անիի հասցեին, բացահայտ ասում են, որ սիրում են միայն Կարինեին, իսկ նորածին որդուս նույնիսկ չեն ուզում տեսնել, էլ չեմ ասում Անիի երեխայի մասին:

Անին ձևացնում է, թե իբր իրեն չի անհագստացնում այդ ամենը, նա բարի և կամեցող է, բայց ես գիտեմ, որ դա շատ վիրավորական է: Անին բազմիցս է փորձել նրանց հետ հարթել հարաբերությունները, բայց ամեն անգամ միայն արհամարհանք է ստացել:


add
loading...
.

от admin