>

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հիմնավոր ապացույցներ ունի այն մասին, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը նվաստացնում մի շարք ուսուցիչների, նրանց անվանում անգրագետ և այդ ամենի ֆոնին բարձրացնում ՀՀԿ-ի պատիվը: 


«Ինձ անձամբ դիմել են այդ ուսուցիչները և պատմել եղածի մասին, այդ ամենը ես գրել եմ իմ դիմումի մեջ, և նրանք դրա տակ ստորագրել են: Բացի դրանից, ամբողջը նկարահանվել է, սակայն հանրակրթության վարչության պետը դրանք մեզ չի հանձնում՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիրների պատճառով՝ չկան այդ ձայնագրությունները»,-մանրամասնեց Անի Սամասոնյանը:







Քոչարյանի զոհերը

Անի Սամսոնյանն իր ձեռքի տակ ունեցած փաստերի մասին նաև հայտնել է Երևանի ավագանու նիստի ժամանակ և դիմելով նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ընդգծել, որ կա հստակ պահանջ՝ Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին անհապաղ հեռացնել զբաղեցրած պաշտոնից, քանի որ «30 տարվա մանկավարժներին անգրագետ համարողն իրավունք չունի  աշխատել կրթության ոլորտում»:


Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ դեռևս չկա Մարությանի կողմից որևէ հստակ որոշում, և որ առաջիկայում պարզ կլինի Աննա Ստեփանյանի ճակատագիրը:


Աղբյուր՝ Lurer.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->