>

Թnւրքիայի ԱԳ նախարարը պաշտnնապեu հաuտատեց․ Որnշումը կայացված է

Թուրքիան ակտիվորեն շփվում է Ռուսաստանի հետ բազմաթիվ արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայի, Լիբիայի և Ղարաբաղի։

loading...



Կան դիրքորոշումների տարբերություններ, սակայն կողմերը հավատարիմ են մնում կառուցողական երկխոսության՝ ազգային շահերից բխող զգայուն հարցերում։ Դա, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային։





Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Hur riyet-ը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը և շարունակելու է հետևել Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության պահպանմանը։


Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ տարածաշրջանում փոփոխությունների ու վերափոխումների հույս կա։



Միաժամանակ նա նշել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար»,- ասել է թուրք նախարարը։

Թnւրքիայի ԱԳ նախարարը պաշտnնապեu հաuտատեց․ Որnշումը կայացված է

Сообщение Թnւրքիայի ԱԳ նախարարը պաշտnնապեu հաuտատեց․ Որnշումը կայացված է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin