>


Մատնահարդարումը շատ կարևոր պրոցեդուրա է, ու կազմում է սեփական արտաքինի խնամքի անբաժան մասը: Քչերը գիտեն, որ հնարավոր է եղունգները պահել անթերի վիճակում՝ միայն սովորական քացախի օգնությամբ:

хитрости маникюра

Ինչու է քացախն օգտակար եղունգների համար

loading...








Պարզվում է՝ դրա մեջ պարունակվում են  B, E, C, A խմբի վիտամիններ, նաև կալցիում, մագնիում և այլ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են եղունգներն առողջացնելու համար: Բացի այդ, քացախն ունի սպիտակեցնող հատկություն, պաշտպանում է բակտերիաներից, սնկերից ու այլ հիվանդություններից:

уксус для ногтей

Քացախի կիրառման եղանակները

Եղունգներն ամրացնող ու առողջացնող միջոց



Փոքր տարայի մեջ լցնել 1 բաժակ գոլ ջուր, 2ճ.գ. խնձորի քացախ, մի պտղունձ կիտրոնաթթու: Պահել եղունգները խառնուրդի մեջ մոտ 10–15 րոպե, չորացնել ու խոնավեցնող քսուք օգտագործել: Կրկնել պրոցեդուրան շաբաթական մի քանի անգամ: Կիտրոնաթթուն կարող եք փոխարինել նույն քանակության ծովի աղով:


ванночка для ногтей



Շփում

Այս պարզ պրոցեդուրան արդյունավետ է մատնահարդարումից առաջ: Շփելով եղունգի արտաքին շերտը խնձորի քացախի մեջ թրջած բամբակե սկավառակով՝ ոչ միայն կամրացնեք դրանք, այլև կյուղազրկեք, ինչի շնորհիվ լաքը ավելի երկար կպահպանվի:

протирание ногтей уксусом

Գունաբացում

Հավանաբար ձեզ ծանոթ է տհաճ իրավիճակը, երբ որևէ մի բան պատրաստելուց հետո եղունգներին մնում է մթերքի գույնը: Սա հատկապես զգացվում է բազուկն օգտագործելուց հետո: Եթե ձեռքերը լվանաք քացախով, իսկ հետո հեղուկ օճառով, կկարողանաք ազատվել կարմրությունից:

обесцвечивание уксусом

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin