>

Ադրբեջանի ԱԳ նախարարը հաuտատեց․ Որnշnւմը կայացված է

Հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան կբերի Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացման։ այս մասին, ըստ Интерфакс-ի ադրբեջանական ծառայության հաղորդման, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը։

loading...



«Կարծում եմ, որ սահմանների դելիմիտացիայով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կնորմալանան։ Դելիմիտացիայից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլ նաեւ ռեգիոնի բոլոր երկրները»,- ասել է Բայրամովը։





Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։


Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը:

Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և

2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:



Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և

տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Սերգեյ Լավրովն ընդգծել է ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորմանը:

Сообщение Ադրբեջանի ԱԳ նախարարը հաuտատեց․ Որnշnւմը կայացված է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin