>

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։


Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։





loading...


Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում, 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:


Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:



Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Сообщение «Տաշիր պիցցա»-ում սնվելուց հետո 15 մարդ է հոսպիտալացվել․ այդ թվում՝ 2 երեխա появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin