>

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա․․․

Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ․․․




Քոչարյանի զոհերը

Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է․․․


Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները․․․




2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան․․․

Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում․․․


Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում էին ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ․․․

Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի․․․

Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին․․․


Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում․․․

2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում․․․

Օրերս Քիմ Քարդաշյանը պաշտոնական առաջարկ է ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանի գրասենյակից, որին ի պատասխան, Քիմն ուղղակի նվաստացրել է վերջինիս․․․

BBC-ն տեղեկացնում է, որ Էրդողանի թիմի հայտնի նախարարներից մեկը Քիմին հրավիրել է 5 միլիոն դոլարով մասնակցել իր կողմից կազմակերպվող խնջույքին, որը տեղի կունենա Վաշինգտոնի թանկարժեք հյուրանոցում:

Ասում են Քիմը պատասխանել է. ՛՛Ես երբեք սեղան չեմ նստի այն մարդկանց հետ, ում ձեռքերը թաթախված են իմ ազգի արյամբ՛՛:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->