>


Այլևս չգիտեմ՝ թե ինչ անեմ: Դպրոցից հետո ամեն օր մեր տուն է գալիս դստերս համադասարանցին, մնում է մեր տանը մինչ քնելու ժամը: Դժվար չէ աղջկան հասկանալը. ցերեկները միայն ավագ քույրն է տանը, բայց նա էլ իր գործերն ունի: Իսկ մեր տանը դասերն է անում ընկերուհու հետ, խաղում, այստեղ իրեն համեղ կերակրում են:

Պիտի խոստովանեմ, որ մենք մեծահարուստ չենք, ու անգամ երբ մի հոգի ավելանում է, մեր բյուջեի վրա ազդում է: Բացի այդ, դստերս համար ամեն օր պաղպաղակ, կոնֆետ կամ որևէ այլ քաղցրավենիք կամ մի համեղ բան եմ գնում, բնականաբար, ստիպված եմ հիմա այդ ամենից երկուական գնել:

loading...








Վերջերս մի խմբում գրել էի այս մասին, խորհուրդ հարցրել, բայց այնտեղ ինձ այնքան վիրավորեցին: Գլխավոր մեղադրանքն այն էր, որ ինձ անվանում էին ժլատ, իբր երեխան շատ չի ուտում, իսկ ես ափսոսում եմ մի կտոր հացը:

Հետո սկսեցին նշել, որ խորհրդային շրջանում սովորական բան էր որևէ մեկի դուռը թակելն ու ջուր ուզելը: Իսկ քեզ ոչ միայն ջուր կտային, այլև հյութ կամ կոմպոտ: Այո, համաձայն եմ, նամն բան ես էլ եմ հիշում, բայց նաև հիշում եմ, որ մենք հաճախ էինք գնում մեր ընկերների տանը խաղալու, բայց հենց որ ուտել էինք ուզում, շտապում էինք տուն: Մեր ծնողները մեզ այդպես էին սովորեցնում:




«Бутылка была моей лучшей подружкой»

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր մայրս բացատրում, որ շատ հաճախ չի կարելի գնալ որևէ մեկի տուն: Երբեմն հյուր գնալը՝ նորմալ է, շաբաթական մի քանի անգամ՝ ոչ:



Աներեսությունը երբեք ոչ մեկին դուր չի եկել: Ու ինչ էլ որ ուզում են գրել համացանցում, միևնույնն է, վստահ եմ, որ եթե իրենք էլ հայտնվեին իմ փոխարեն, նույնպես ուրախությունից չէին թռչկոտի:

Ու ասեմ ավելին, քննադատել պետք է ոչ թե ինձ, այն էլ նրա համար, որ չեմ ուզում պահել ուրիշի երեխային, այլ այդ աղջնակի ծնողներին, որ չեն կարողանում հոգ տանել հարազատ դստեր մասին, որպեսզի վերջինս առավոտից երեկո չմնա օտար մարդկանց տանը:

Что делать, если ребенок постоянно приводит друзей домой? - KP.Ru

Մի՞թե նորմալ է, երբ քո երեխային կերակրում է օտար կին, նրա հետ դասեր անում, լսում՝ թե ինչ է արել դպրոցում: Երբվանի՞ց է ճիշտ համարվում այն, որ քո երեխայի պատասխանատվությունը կարող ես գցել նրա համադասարնցու մոր վրա… Երբեք չեմ հասկանա…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin