>


Հանրապետությունում, համավարակով պայմանավորված, դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կա:


Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով - ՀՀ ԿԳՄՍՆ





loading...



«Առաջնորդվում ենք արձակուրդների հետ կապված ունեցած որոշմամբ: Եթե փոփոխություններ լինեն, ապա մենք կտեղեկացնենք»,- ասաց Գեղամ Մելիքբեկյանը:






Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում չլինելու պարագայում դասերը կվերսկսվեն նոյեմբերի 8-ից:

Հիմնանորոգումից հետո 8 ավագ դպրոց կունենա կրթության համար բարենպաստ շենքային պայմաններ

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ կապված էլ, համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով, առաջարկվել էր 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:


add
loading...
.

от admin