>


Աղջիկս 2 տարեկան է: Վերջին շրջանում դադարել եմ ինքս ինձ հասկանալ և մտածում եմ, թե նա ինչիս էր պետք…

Սկզբում պատմեմ իմ մասին:

loading...



Երեխայիս հոր հետ հանդիպում էինք մի քանի ամիս: Նա այն ժամանակ ամուսնացած էր, բայց կինը չէր կարողանում նրան երեխա պարգևել: Բժիշկներն ասում էին, որ պատճառը ամուսինն է, սակայն նա ինձ ասել էր, որ եթե կարողանամ իրենից փոքրիկ ունենալ, ապա նա ընդմիշտ կգա ինձ մոտ: Սակայն երբ նա իմացավ, որ հղի եմ, ուղղակի անհետացավ իմ կյանքից:






Ընկերուհիներս խորհուրդ տվեցին ազատվել երեխայից, սակայն դրա մասին նույնիսկ խոսք չէր կարող գնալ: Ես որոշեցի ունենալ երեխային, քանի որ արդեն սիրում էի նրան…Ես չգիտեի, որ իմ սարսափը կսկսվի միայն երեխայի ծնունդից հետո:




Իրականությունը չէր համընկնում այն ամենի հետ, ինչ գրքերում էի կարդացել, չկար այն հեքիաթային զգացումը, որին այդքան սպասում էի: Ամեն օրս ավելի և ավելի ծանր էր լինում: Երբեմն լինում էր այնպես, որ բարկությունից կորցնում էի գլուխս, հրում երեխային կամ գոռում նրա վրա: Չեմ կարողանում նրան սովորեցնել գույները և թվերը, և դրանից սկսում եմ ավելի շատ զայրանալ:



Սիրելի տղամարդուս գոհացնելու համար երեխա ունեցա, ով արդյունքում պետք չէ ոչ մեկիս:

Մայրս հանգստացնում է ինձ, ասում է, որ այդպես էլ է լինում, ժամանակի հետ ամեն ինչ կընկնի իր տեղը…Բայց ես գիտակցում եմ, որ ոչինչ էլ չի հարթվի…

Как научить ребёнка засыпать самостоятельно - Телеканал «О!»

Ես նույնիսկ մտածել եմ երեխայից հրաժարվելու մասին, բայց շրջապատի մարդկանց քննադատությունը ստիպում է ինձ կանգ առնել:

Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրավիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել:


add
loading...
.

от admin