>


Ամենակարևորն այն է, որ այսպիսի թխվածքաբլիթ պատրաստելու համար հատուկ ֆորմա պետք չէ, իսկ հենց թխվածքը ստացվում է շատ նուրբ, բերանում հալվող ու ախորժելի:

Печенье «Шишки» выглядит как настоящие шишечки, а делается проще простого

Անհրաժեշտ բաղադրիչներ.

loading...



  • 100գ փափկած կարագ
  • 90գ շաքարի փոշի
  • 50մլ ձեթ
  • 1 ձու
  • 300գ ալյուր
  • 25գ կակաո
  • 0,5թ.գ. փխրեցուցիչ
  • մի պտղունձ աղ

Նշված քանակության բաղադրիչներից ստացվում է մոտ 15 կոն:





Պատրաստման եղանակ.

Փափկած կարագը խառնել շաքարի փոշու ու աղի հետ, որպեսզի համասեռ խառնուրդ ստացվի: Ավելացնել ձեթը՝ պարտադիր առանց հոտի, ձուն: Լավ խառնել բաղադրիչները:

Զանգվածի մեջ մաղել կակաոն ու նորից խառնել:

Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, խմոր հունցել: Թխվածքաբլիթի խմորը ստացվում է նուրբ ու փոփուկ, բայց պահում է ձևն ու չի կպչում ձեռքերին:

Печенье «Шишки» выглядит как настоящие шишечки, а делается проще простого


Խմորը դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը՝ մոտ կես ժամով:



Այնուհետև խմորից փոքր կտորներ պոկել, օվալի ձև տալ: Սուր դանակի օգնությամբ թեք գծեր անել՝ որպեսզի ստացվի այսպիսի նախշ:



Печенье «Шишки» выглядит как настоящие шишечки, а делается проще простого

Կոները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Печенье «Шишки» выглядит как настоящие шишечки, а делается проще простого

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝  180 ջերմաստիճանի ներքո:

Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել:

Ցանկության դեպքում կարող եք իրար փակցնել երկու թխվածքաբլիթներ՝ շոկոլադե մածուկի, մուրաբայի, ջեմի կամ եփած խտացրած կաթի օգնությամբ:

Печенье «Шишки» выглядит как настоящие шишечки, а делается проще простого

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin