>

Հայտարարության մեջ կա նման բան․ Որոշումը հետևյալն է

«Հայտարարության կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է։

loading...



Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնց գործունեությունը մենք բարձր ենք գնահատում և որոնք այսօր ԼՂՀ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են, սա պետք է արձանագրել»,-այս մասին Հնարայիմ հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Իր խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը նաև Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ չի պահպանվում և դա արձանագրել են նաև խաղաղապահները։ Վարչապետը հույս ունի, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի։

«Վերջին աղաղակող դեպքերը հիշենք, երբ որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից, տրակտորի մեջ՝ կողքը նստած խաղաղապահ է եղել, և նաև այն դեպքը՝ երբ մենք 5 վիրավոր զինծառայող ունեցանք։


Պետք է արձանագրեմ, որ մենք նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո շուրջ 28 զոհ է ունեցել հայկական կողմը, նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Դա շատ անհանգստացնող փաստ է։



«Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր ևս ունեցել ենք, մասնավորապես՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, նաև Սոթք-Խոզնավար, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

Պիտի ընդգծեմ, որ այսօր մեր հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և մինչև այժմ ազատ չեն արձակվել, ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ չկա տարբերակում, թե գերեվարումը նոյեմբերի 9-ից առաջ է տեղի ունեցել, թե հետո

Сообщение Հայտարարության մեջ կա նման բան․ Որոշումը հետևյալն է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin