>


57-ամյա կնոջը դաժանաբար ծեծել են. նա հիվանդանոցում մահացել է





loading...


Նոյեմբերի 4-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 57-ամյա Ն.Ռ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը հիվանդանոց տեղափոխվածին իր տանը, անկողնում անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա ազգականը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Աղբյուրի տեղեկություններով, նոյեմբերի 5-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ Ն.Ռ.-ն՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, այնուհետև Տավուշի մարզում հայտնաբերել են այդ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել մահացածին: Որից հետո 39-ամյա կասկածյալ Գ.Խ.-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացրել են Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրա մոտ հայտնաբերվել է մահացածի տանից գողացված բջջային հեռախոսն ու լիցքավորիչը, իսկ վերնաշապիկի վրա առկա են եղել արնանման հետքեր։




Сообщение 57-ամյա կնոջը դաժանաբար ծեծել են. նա հիվանդանոցում մահացել է появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin