>


Անպայման փորձեք հում բազուկով պատրաստվող այս օգտակար, համեղ ու վառ աղցանները։

Աղցան 1

свекольный салат с морковью

loading...








Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 գազար
  • 1 բազուկ
  • 1 պճեղ սխտոր
  • կանաչի՝ ըստ ճաշակի
  • 2 ճ․գ․ ձեթ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • 1թ․գ․ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակ․

Ձեթը խառնել ճզմած սխտորի, աղի ու կիտրոնի հյութի հետ։ Սոուսը դնել մի կողմ, որ թրմվի։


Մաքրած գազարն ու բազուկը անցկացնել խոշոր քերիչով, կանաչին մանր կտրատել։ Միացնել նախապատրաստած բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել։


Աղցան 2


свекольный салат с курицей



Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 գազար
  • 1 բազուկ
  • 300գ հավի կրծքամիս
  • 500 գ կաղամբ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1թ․գ․ հավի համեմունք
  • 3-4ճ․գ․ մայոնեզ

Պատրաստման եղանակ․

Հավի միսը կտրատել, համեմել, տապակել ձեթի մեջ՝ մինչ կարմրելը։ Թողնել, որ սառի։

Կաղամբը բարակ կտրատել, քիչ աղ լցնել, ձեռքերով սեղմել։ Գազարն ու բազուկը անցկացնել խոշոր քերիչով, միացնել կաղամբի հետ։ Այստեղ ավելացնել հավի միսը, մայոնեզը և խառնել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin