>


Լվացքի մեքենա արտադրողները դժվար թե պատկերացնեին, թե մարդիկ թմբուկի մեջ ինչեր են լցնելու․․․ Որոշ փորձարկումներ անհաջող են լինում, սակայն մենք կպատմենք արդեն փորձված հնարքների մասին։

Ինչ արտասովոր իրեր է կարելի լվանալ լվացքի մեքենայով

loading...




Պլաստիկից կոնտեյներներ





Այս դեպքում լվացքի մեքենան հիանալի կկատարի իր գործը։ Խոսքը գնում է միայն պլաստիկից սպասքի մասին, ոչ մի դեպքում ապակուց առարկաներ չգցեք մեջը։ Կոնտեյներից հեռացրեք սնունդի մնացորդները, միացրեք ամենաթույլ ռեժիմը և անջատեք քամելու ֆունկցիան։

Արդյունքում կստանաք մաքուր և ախտահանված կոնտեյներներ։

Սիլիկոնից խոհանոցային առարկաներ


Սիլիկոնից ֆորմաները, օրինակ, կարող եք համարձակ ուղարկել լվացքի մեքենան և գործի դնել այն։



Յոգայի և մեքենայի գորգիկներ



Եթե օգտագործում եք նմանատիպ գորգիկներ, հավանաբար գիտեք, որ դրանք պետք է պարբերարաբար լվանալ։ Դա կարող եք անել լվացքի մեքենայով․ պարզապես ընտրեք դելիկատ ռեժիմն ու ամենացածր ջերմաստիճանը։ Քամելու ռեժիմն անջատեք։

Խաղալիքներ և կոնստրուկտոր

Հավանաբար, լվացքի մեքենայով լվացել եք փափուկ խաղալիքներ, բայց ձեր մտքով չի անցել, որ նույնն էլ կարելի է անել նաև կոնտրուկտորի հետ։ Պլաստիկից խաղալիքները լցրեք հատուկ պարկկիկի մեջ և ուղարկեք լվացքի մեքենան՝ անջատելով քամելու ֆունկցիան։

Արագ և արդյունավետ։

Սա իհարկե միայն փոքր մասն է այն իրերի, որոնք կարելի է լվանալ լվացքի մեքենայով։ Կարծում ենք, խորհուրդները օգտակար կլինեն ձեզ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin