>

Ո՞ր դեպքում դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման

loading...



«Նախարարի հրամամով սահմանված է՝ այն դպրոցները, որտեղ դասարանի տասը տոկոսի չափով կունենանք վարակվածության դեպքեր, կամ ուսուցչական կազմում կունենանք դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի»,- ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված էին ու ժամանակ տվեցին մեզ՝ առողջապահական համակարգը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը վնասակար հետևանքներ է ունենում: ԱՀԿ-ն էլ նշում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքով իրականացնել… Այն դպրոցները, որտեղ կլինեն դեպքեր, բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի. թիրախային մոտեցում կկիրառենք»,- հավելեց Ավանեսյանը:






Հիշեցնենք՝ աշնանային արձակուրդից հետո դպրոցներում դասապրոցեսը վերսկսվել է:



Сообщение Ո՞ր դեպքում դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin