>

Ռnբերտ Քnչարյանը բացեց փակագծերը․ Ինչ է որnշվել

Գործող քաղաքական խմբակը իշխանության գալիս խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց փոխարենը ստացել ենք գների թռիչքաձև աճ, խոստացել էին անզիջում պայքար օլիգարխիայի և մենաշնորհների դեմ, բայց ստացել ենք նոր մենաշնորհների ձևավորում և նոր օլիգարխիաների կայացում, խոստացել էին բարգավաճում,

loading...



ներդրումներ, բայց ստացել ենք աղքատության թռիչքաձև աճ, խոստացել են ներգաղթ, ստացել ենք՝ արտագաղթի թռիչքաձև աճ, խոստացել են կոռուպցիայի և թալանի դեմ պայքար, բայց այսօր թալանի առաջատարներն են:





Մտել են ձեր բոլորի գրպանը, փող են աշխատում, փող են դիզում՝ գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, հիվանդների վրա, մահերի վրա, քերթում են՝ինչ հնարավոր է քերթել:

Ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և հարց ուղղեց հանրահավաքի մասնակիցներին.


«Արդյո՞ք մենք պատրաստ ենք այս ամենը հանդուրժել, արդյո՞ք պատրաստ ենք ընդունել, որ Հայաստանում թռիչքաձև աճ է ունենում միայն զոհերի և մահերի թիվը, գերեզմանների թիվը,աղքատությունը, ո՛չ, չենք կարող հանդուրժել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը և ընդգծեց, որ պետք է համոզել ժողովրդին, որ այս իշխանությունը խաբել է իրենց.



«Մենք բոլորս պետք է միավորվենք, այս դիմադրությանը ուժ հաղորդենք՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով:

Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու, ամեն ինչ կախված է այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր քաղաքացուց:

Մենք պայքարելու ենք, վստահ եղեք՝ սրանց մենք վռնդելու ենք՝ կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով և այդ բարիկադներում ես ձեզ կողքին կանգնած եմ լինելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Сообщение Ռnբերտ Քnչարյանը բացեց փակագծերը․ Ինչ է որnշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin