>

Գեներալ Մnվսեu Հակnբյանը անnւններ տվեց․ Արդեն պարզ է ինչ է կատարվել

Եթե այսօր փորձում են քննիչ հանձնաժողով ստեղծել եւ քննել ամբողջ բանակաշինությունը, դա որեւէ արդյունք չի տալու։

loading...



Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS .am-ի հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը։





Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պետք է քննվի նաեւ իր ասած՝ բանակաշինության հարցը։

«Նպատակը չեմ հասկանում, քննիչ հանձնաժողովը ստեղծում են կոնկրետ ինչ-որ գործողության համար։


Անիմաստ է՝ քննիչ հանձնաժողով ստեղծել մեր պատմությունն ուսումնասիրելու համար, դա պատմաբանների խնդիրն է։ Դա ընդամենը կոծկելու է պրոբլեմները, որոնք բերել մեզ այս պարտությանը»,- ասաց Մովսես Հակոբյանը։



Նշենք՝ Փաշինյանը նաեւ անդրադարձել է Су-30СМ-երի գնմանը եւ ասել՝ իրեն Զինված ուժերի ներկայացուցիչներն են ասել, որ այն անհրաժեշտ է բանակին։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ով է ասել Փաշինյանին, որ Су-30СМ-երը պետք են բանակին, Հակոբյանն ասաց.

«Իմ իմանալով՝ Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն են։ Ամեն մեկն իր մասով պատասխանատու է, որովհետեւ իշխանությունը իրավունք չէ, իշխանությունը պարտականություն է»։

 


add
loading...
.

от admin