>


Այս բաղադրատոմսի գլխավոր առավեկությունը կայանում է նրանում, որ միջուկը կարելի է փոփոխել՝ ըստ ցանկության և տրամադրության: Կարող եք նաև նախապես շատ խմոր պատրաստել ու քիչ-քիչ օգտագործել:

Այսօր ներկայացնում ենք եփած երշիկով տարբերակը:

тесто на ряженке

loading...




Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • ալյուր՝ 240գ
  • մածուն՝ 110 մլ
  • եփած երշիկ՝ 160գ
  • փխրեցուցիչ՝ 10գ
  • ձեթ՝ 45մլ
  • աղ՝ մի պտղունձ
  • շաքարավազ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ.

Գոլացնել մածունը՝ միկրոալիքային վառարանի մեջ կամ գոլորշու վրա՝ մինչ 40 աստիճանի: Ավելացնել  10մլ ձեթ, աղ, շաքարավազ, փխրեցուցիչ: Լավ խառնել՝ մինչ փրփուրի առաջանալը:

Ավելացնել ալյուրի մի մասը ու սկսել հունցել: Հունցել՝ ընթացքում ալյուր ավելացնելով, մինչ հնարավոր կլինի դրանից գունդ պատրաստել: Պիտի ստացվի փափուկ ու թեթևակի կպչող խմոր: Ծածկել տոպրակով, սրբիչով ու սպասել 15 րոպե:



тесто на пирожки


Խմորը բաժանել 6 հավասար մասերի, իսկ երշիկը կտրատել եռանկյունների:

вареная колбаса



Խմորի յուրաքանչյուր կտորը գրտնակել, որ 4մմ հաստությամբ կլոր ստացվի: Խմորի վրա երշիկ դնել, ցանկության դեպքում նաև պանիր ու փաթաթել եզրերն այնպես, որ եռանկյուն ստացվի:

пирожки с колбасой

Տաքացնել ձեթով թավան, մեջը տապակել եռանկյունները՝ երկու կողմից մոտ 2 րոպե: Դնել թղթե անձեռոցիկների վրա, որ ավելորդ յուղը դուրս գա:

Կարող եք եռանկյունները նաև թխել ջեռոցում: Դրա համար տաքացրեք ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխեք 20 րոպե:

жареные пирожки

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin