>


Մարդկանց մեծ մասը գնում է ատամի մածուկ՝ միայն մի նպատակով. ատամները խնամելու համար: Սակայն պարզվում է, որ այն իրականում ունի մի շարք կիրառման եղանակներ:

loading...



Ատամի մածուկով հնարավոր է լուծել մի քանի կենցաղային խնդիրներ՝ ծախսելով շատ քիչ գումար ու նվազագույն ջանքեր գործադրելով:






Առաջին հերթին, ատամի մածուկի շնորհիվ կարելի է մաքրել սալիկների միջև կարերը: Լոգասենյակում, սանհանգույցում, խոհանոցում, այսինքն ամենուր, որտեղ կան սալիկներ, կարող եք անթերի մաքրություն ապահովել: Մածուկը հրաշալի մաքրում է քարերը, սակայն չի վնասում սալիկների մակերեսը:




Կիրառել ատամի մածուկը կարող եք նաև կոշիկները մաքրելու համար: Սպիտակ սպրոտային կոշիկների սիրահարներին այս հնարքը դուր կգա: Սպիտակ տակացուն առաջին իսկ կրելուց հետո շատ է կեղտոտվում ու կորցնում սկբնական տեսքը:



Ու այս դեպքում էլ կօգնի էժան ատամի մածուկը: Դրանով պետք է շփել կեղտոտ հատվածները, սպասել կես ժամ, իսկ հետո լվանալ սովորականի պես:

Ատամի մածուկով մաքրեք նաև պլաստիկից պատուհանագոգերը: Դրանց վրա հաճախ են առաջանում դեղին լաքաներ, ու դա կարող է լինել անգամ ջրից: Մածուկ քսեք, սպասեք մի քիչ ու լվացեք: Լաքաներից անգամ հետք չի մնա:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin