>

ՌԴ ՊՆ-ն հաստատեց․ Համարժեք պատասխանը չի ուշանա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

loading...



Ըստ հայտարարության՝ նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակ է բացվել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել:





«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում:


Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:



«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Сообщение ՌԴ ՊՆ-ն հաստատեց․ Համարժեք պատասխանը չի ուշանա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin