>


Երեխաներն, անկասկած, գեղեցկացնում են մեր կյանքը, սակայն նրանց ծնվելու հետ միասին ծնողների ժամանակը շատ սահմանափակ է դառնում: Եվ եթե հանկարծ նրանց միայնակ թողնեք գոնե 5 րոպեով, ապա հնարավոր է, որ նրանք հայտնվեն տհաճ իրավիճակում, որի պատճառով վատ դրության մեջ կհայտնվի ամբողջ ընտանիքը: Քանի դեռ նրանք փոքր են, մենք դժվար թե կարողանանք նրանց բացատրել, որ այսպես կամ այնպես անելը լավ չէ: Այդ պտաճառով էլ լուռ հետևում ենք նրանց:

Այս պատմությունը բազմազավակ մայրիկ Ստեֆանիա Պլյունքեթի մասին է, ով համացանցում կիսվել է պատմությամբ, որի հեղինակը իր երեք փոքրիկ երեխաներն են: Կինը պատրաստվում էր, որ գնար աշխատանքի, սակայն չանցավ 5 րոպե, երբ ինքը դուրս եկավ սենյակից և 5-ամյա որդու՝ Թեդդիի ձեռքում տեսավ էլեկտրական ածելի, որով նա խաղում էր և ասում, իբր վարսավիր է:

loading...










Վարսավիրն աշխատել էր քրոջ և կրտսեր եղբոր սանրվածքների վրա: Թեդդին կտրել էր քրոջ մազերի կեսը՝ թողնելով միայն երկու պոչիկները, իսկ կրտսեր եղբոր գլխին գրեթե մազ չէր մնացել: Թեդդին ինքն իրեն նույնպես առանց ուշադրության չէր թողել:


Մայրը սարսափեց, երբ տեսավ այդ ամենը: Իսկ մոր հարցին, թե ինչու է ինքը նման կերպ վարվել, Թեդդին պատասխանեց, որ նոր սանրվածքներ էր ուզում:



Թեդդիի քույրն ու եղբայրն արտասվում էին, իսկ մայրը փորձեց նրանց հանգստացնել՝ ասելով, որ մազերը շատ շուտ կաճեն:

Իսկ ո՞րն է ձեր երեխաների ամենաչարաճճի արարքը:


add
loading...
.

от admin