>

Հաստատվում է․ Շուշիում քաղաքացիական բնակչին սպանել է Ալիևի թիկնազորի անդամը․ Մանրամասներ

Շուշիի մերձակայքում ջրատար խողովակների վրա աշխատող քաղաքացիների վրա կրակել է ոչ թե զինվորական, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի անդամը։

loading...



Այս մասին հայտնում է «Инфо тека 24»-ը, որին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ տեղի ունեցած հերթական հանցագործությունից, որ իրականացրել է հակառակորդը։





«Աշխատանքային խումբը գտնվում էր Շուշի երկու մուտքերի մեջտեղում։ Աշխատանքների ժամանակ նրանց է մոտեցել բարձրահասակ մեկը, որը կրել է տարբերվող զինվորական հագուստ, կանգնել է նրանց առջև ու սկսել բառաչել՝ չխոսելով ո՛չ ռուսերեն, ո՛չ ադրբեջաներեն։

Բանվորները փորձել են բացատրել, որ փոխում են ջրատար խողովակները, սակայն մարդասպանը շարունակել է ինչ-որ հնչյուններ արտաբերել, որից հետո թողել է ինքնաձիգն ու դուրս հանել ատրճանակն ու սկսել կրակել։


Մի մարդ սպանվել է տեղում, մյուսները փորձել են թաքնվել, սակայն մարդասպանը շարունակել է կրակել նրանց թիկունքին։



Ատրճանակով որպես կանոն զինված են կամ սպաները, կամ անվտանգության աշխատակիցները։ Տարբերվող զինվորական հագուստի փաստը թույլ է տալիս ենթադրել, որ մարդասպանն Ալիևի թիկնազորի անդամ էր, այսինքն, իրականացնում էր ուղիղ հրաման», — գրել է կայքը։

Հիշեցնենք, որ այսօր Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ և վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, ովքեր իրականացրել են ջրի խողովակների վերականգման աշխատանքներ։

Ի դեպ, այդ ընթացքում օկուպացված Շուշիում են գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Сообщение Հաստատվում է․ Շուշիում քաղաքացիական բնակչին սպանել է Ալիևի թիկնազորի անդամը․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin