>


Արագ, համեղ, սննդարար և շատ հետաքրքիր ուտեստ: Անպայման փորձեք սա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

loading...








  • հավի կրծքամիս՝ 1 հատ
  • պինդ պանիր՝ 150 գ
  • ձու՝ 1 հատ
  • ալյուր՝ 3 ճ.գ.
  • աղ՝ ըստ ճաշակի
  • պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Նախապատրաստել անհրաժեշտ բոլոր բաղադրիչները:

Հավի կրծքամիսը հալեցնել, եթե սառած էր: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Հավի միսը մանր կտրատել:


Խառնել միսն ու պանիրը, ավելացնել ձուն, ալյուրը, աղն ու պղպեղը: Լավ խառնել:



Ստացված խճողակից կոտլետներ ձևավորել:



Տապակել թույլ կրակի վրա՝ յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե:

Պատրաստի կոտլետները մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin