>

Մnսկվայից առաջին լnւրերն են հաuնnւմ

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

loading...



Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում. պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման,





ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի,

համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական ականազերծման, զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման,


ընթացիկ տարում կայացած միջազգային բանակային խաղերի արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ:



ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ,

ինչպես նաև բարձր են գնահատել ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցության 30-ամյա փորձն ու զարգացման ուղղությունները:

Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022թ. աշխատանքային պլանը:

Сообщение Մnսկվայից առաջին լnւրերն են հաuնnւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin