>


Վերջերս հանդիպել էի հին ծանոթներիցս մեկին, նա ոսկե ձեռքերով վարսավիր է: Սկսեցինք զրուցել, յուրաքանչյուրս պատմել մեր աշխատանքի մասին: Ընկերուհիս ասաց, որ ընդհանուր առմամբ շատ է սիրում իր գործը, սակայն կա մի քանի բան, որ իրեն շատ է բարկացնում: Եվ ոչ միայն իրեն, այլևս իր բոլոր կոլեգաներին:

Սխալ 1

loading...




Հաճախ մարդիկ գնում են մազեր կտրելու կամ ներկելու շատ անհարմար հագուսոտվ. օրինակ, երկար վզով կամ կապիշոնով բլուզով : Նման իրերը խանգարում են ոչ միայն մազերը կտրելիս, այլև հարդարելիս: Բացի այդ, սխալ հագուստը թույլ չի տալիս ճիշտ գնահատել արդյունքը:





Սխալ 2

Հավանաբար դուք նույնպես լսել եք առակն այն մասին, որ ներկելուց առաջ չի կարելի լվանալ մազերը: Առաջներոդվելով տվյալ մտքով՝  բազմաթիվ հաճախորդուհիներ այցելում են գեղեցկության սրահ սարսափելի չխնամված մազերով:

Սա մեծ սխալ է: Վարսավիրի մոտ կարելի է գնալ միայն մաքուր մազերով: Պարտադիր չէ լվանալ գլուխը հենց ներկելու օրը, բայց կարող եք անել դա նախորդ օրը:




Սխալ 3

Այս սխալը կարող է վնասել ձեր մազերին: Բանն այն է, որ հաճախորդների մեծամասնությունը չի ընդունում մասնագետի խորհուրդները, աչքաթող է անում դրանք: Կարևոր է հետևել վարսավիրի ցուցումներին, քանի որ նա մեծ փորձ ունի ու հիմարություն խորհուրդ չի տա:



Եվ վերջինը, սխալ 4

Չգիտես ինչու, հաճախորդների մեծամասնությունը կարծում է, թե վարսավիրներն ունեն ֆենոմենալ հիշողություն: Այլապես ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ նրանք նստում են ու խնդրում.

Արեք անցյալ անգամվա պես:

Ով ասաց, որ դուք տվյալ վարսավիրի միակ հաճախորդն եք: Ինչպե՞ս նա կարող է հիշել, թե կես կամ 1 տարի առաջ ինչ սանրվածք էիք արել:

Ավելորդ չի լինի ցանկալի սանրվածքը մանրակրկիտ նկարագրելը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin