>

Ժամը երկnւսին պարզ կլինի

«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ավելի ուշ միացան ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիային։

loading...



Հիշեցնենք, որ երեկ ԱԽՔ-ի հայտարարությունից հետո, թե ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ են դնելու, «Հայաստան» դաշինքը բողքի ակցիա հրավիրեց Կառավարության շենքի դիմաց։





Ակցիայի ժամանակ պատգամավորները փորձեցին մտնել Կառավարության շենք, սակայն ոստիկանները խոչընդոտեցին, որի հետևանքով տեղի ունեցավ բախում հավաքվածների և ոստիկանների միջև։

Ոստիկանական մեծ ուժերը, որոնք կուտակված էին Կառավարության մոտ, բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նաև պատգամավորների։


Ավելի ուշ Կառավարությունից բացատրություն էին տվել, թե ինչու՞ ոստիկանները չթողեցին պատգամավորներին մտնել շենք։ Նրանց պատճառաբանությամբ՝ արտակարգ միջոցառումներ են ձեռք առնվել։

«Այ կապիտուլյանտ, գիտեմ՝ ուշադիր նայում ես, այս խոսքերը քեզ միշտ հետապնդելու ենք, իսկ հիմա ուշադիր լսի ժողովուրդը քեզ ինչ ա ասում»,- ասաց

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որից հետո քաղաքացիները սկսեցին վանկարկել՝



«Նիկոլ դավաճան»։ «Մտքովդ չանցնի՝ հրաժարվես հաշվետու լինել քո երեկվա արած հիմարության համար, լավ կլինի ժամը երկուսին ներկայանաս արտահերթ նիստին ու հետո կորոշենք քո հետ ինչ անենք»,-եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Գեղամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ 2 տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Նախկին ազատամարտիկ Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունն էլ վատացել է, որովհետև ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել։

Նշենք նաև, որ ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել։

Сообщение Ժամը երկnւսին պարզ կլինի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin