>


Շերտավոր խմորով պիցցան՝ արագ ու համեղ ընթրիքի հիանալի տարբերակ է: Այն պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, գեղեցկացնում է սեղանն ու բարձրացնում ընտանիքի անդամների տրամադրությունը:

Пицца из слоеного теста

Եթե դուք նույնպես սովոր եք կլոր պիցցային, այս տարբերկը գուցե ձեզ ևս զարմացնի, բայց հավատացած եղեք, որ մի անգամ փորձելուց հետո համը դեռ երկար կհիշեք:

loading...








Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • շերտավոր խմոր՝ 500գ
  • տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի
  • պինդ պանիր՝ ըստ ճաշակի
  • ձու՝ 1 հատ

Պատրաստման եղանակ.

Շերտավոր խմորի երկու շերտ դնել յուղաթղթի վրա: Ափսեի օգնությամբ կտրել դրանք՝ երկու հավասար շրջաններ ստանալու համար:

Հանել վերևի շերտը:



Ներքևինին սոուս կամ տոմատի մածուկ քսել, լցնել քերած պանիր: Ծածկել խմորի մյուս շերտով:

Բաժակ վերցնել ու դնել մեջտեղում:




 

Դանակի կամ մկրատի օգնությամբ 3-5սմ լայնությամբ գծեր կտրել՝ սկսելով բաժակի եզրերից: Յուրաքանչյուր գիծը փաթաթել երկու անգամ:

Հարած ձու քսել և ուղարկել մինչ 200 ջերմաստիճանի նախապես տաքացրած ջեռոցը՝ 20–25 րոպեով:

Մենք ներկայացրել ենք ամենապարզ տարբերակը, սակայն միջուկը կարող եք փոփոխել ըստ ցանկության:

 

Բարի ախորժակ:

 


add
loading...
.

от admin