>

Վրաuտանի նախագաhի անuպաuաելի hայտարարnւթյnւնը խառնեց խաղաfարտերը․ Շանu ՀՀ-ի hամար

Տարածաշրջանը չի կարող լինել Թուրքիայինը, Իրանինը կամ Ռուսաստանինը. Զուրաբիշվիլի

loading...



«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը»,





Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գրում է Aliq.ge-ն:

Զուրաբիշվիլին իր ելույթում ընդծել է, որ տարածաշրջանը չի կարող բացառապես դառնալ որևէ մեկինը՝ ոչ Ռուսաստանինը, ոչ Թուրքիայինը և ոչ էլ Իրանինը։


«Այսօր Կովկասը ԵՄ քաղաքականության համար փորձնական հարթակ է, թե ինչ կարող է անել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Այս տարի մենք ականատեսը եղանք ԵՄ-ի բոլորովին նոր հանձնառության՝ Վրաստանի քաղաքական կայունության տեսանկյունից», — ասել է Զուրաբիշվիլին՝ կարևորելով Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը:

«Բացի այդ, թեև արդեն ուշ է, պատերազմը տեղի ունեցավ, հրադադարի պայմանագիր է ստորագրվել, սակայն ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության ցանկություն կա, որն անհրաժեշտ է, քանի որ այս հակամարտությունը չեն կարող լուծել միայն Թուրքիայի, Ռուսաստանի կամ այլ երկրի իշխանությունները», — ասել է Վրաստանի նախագահը:



Անդրադառնալով տարածաշրջանի նոր իրողությանը՝ նախագահ Զուրաբիշվիլին նշել է.

«Այսօր մենք տեսնում ենք, որ այս երկրներն ակտիվ են, արժանի ու շահ ունեն այս տարածաշրջանում լինելու։ Բայց այդ, երկրներից ոչ մեկը չունի տնտեսական հնարավորություններ՝ իրականացնելու այն մեծ ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց մասին բոլորը խոսում են։

Եվրոպան միակն է, ով ունի այդ ուժը։ Բացի տնտեսական հզորությունից, նա պետք է ունենա տեսլական, թե ինչի է ուզում հասնել. տարածաշրջանի կայունացման տեսլական և ընկալում, թե որն է իր ուժն այսօր»:

Сообщение Վրաuտանի նախագաhի անuպաuաելի hայտարարnւթյnւնը խառնեց խաղաfարտերը․ Շանu ՀՀ-ի hամար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin