>

Մոլերում ոստիկանները թաքնվում, ապա տուգանում են քաղաքացիներին

loading...



«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարտադրանքը: Թեեւ աշխարհում` Հայաստանից բացի, որեւէ այլ երկրում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տարբերվելու եւ ինքնատիպ երեւալու մեծ բարդույթներ ունեն:






Թեեւ արդեն նշեցինք, որ նոյեմբերի 1-ից դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում է, սակայն ոստիկանությունն առավել շատ փակ տարածքներում է «անակնակալ» մատուցում կիսաքաղց, թանկացումներին մի կերպ դիմացող «հպարտ» քաղաքացուն:



Մեր հավաստի տեղեկություններով` օրինակ «Դալմա գարդեն մոլում» ոստիկանները թաքնվում են դռան հետեւում, ապա դիմակ չկրող քաղաքացիներին անմիջապես տուգանում:Մեր աղբյուրը նշում է, որ առեւտրի սրահներում, դռան դիմաց անվտանգության աշխատակիցը մշտապես ջերմաչափում, ապա քաղաքացիներին հորդորում է դիմակ կրել, սակայն հիմա ոստիկաններն անվտանգության աշխատակիցներին թույլ չեն տալիս իրենց աշխատանքն իրականացնել, որպեսզի «դիմակազերծ» անեն քաղաքացիներին:

Սա այն դեպքում, երբ իշխանական Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե լավ է անում, որ դիմակ չի կրում: Հետաքրքիր է, տուգանվե՞ց արդյոք Անդրանիկ Քոչարյանը, իհարկե` ոչ»:

bavnews.am

Сообщение Մոլերում ոստիկանները թաքնվում, ապա տուգանում են քաղաքացիներին. «Իրավունք» появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin