>

Ալիևը անակնկալ հայտարարnւթյուն է արել ու հnւզվել Էրդnղանի պարգևից

Ստամբուլում անցկացվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության միության՝ Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների 8-րդ գագաթաժողովը։

loading...



Թուրքիայի նախագահը , կրկին խոսել է 44-օրյա պшտերшզմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին։





Էրդողանը շեշտել է, որ պшտերшզմի նման ավարտը մեծ նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար։ Բացահայտելով իրական նկրտումները՝ Էրդողանը մասնավորապես նշել է,

որ դրանից նաև Թուրքիան իր օգուտները կունենա, այն է՝ ճանապարհ դեպի տնտեսական համագործակցություն և «կայունություն»։


Էրդողանը, որպես շնորհակալություն, Ալիևին հանձնել է թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը, վերջինս էլ հուզվել է պարգևից։ Ադրբեջանի նախագահը կրկին «մեծ եղբորը» շնորհակալություն է հայտնել, բարձր է գնահատել երկրին մեծ աջակցություն ցուցաբերած Թուրքիային։

Վերջինս ոգևորված է այն փաստից, որ Ադրբեջանը միայնակ չէ և կա գեթ մեկ պետություն, որ իրեն աջակցում է։

«Առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ ես այդ շքանշանը ստացա իմ սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանից։



Պшտերшզմի առաջին և վերջին օրվանից մենք զգում էինք այն աջակցությունը, որը նա ցուցաբերում էր մեզ։ Այդ աջակցությունը մեզ իսկապես ուժ տվեց, ոգեշնչեց մեզ, որովհետև իմ սիրելի եղբայրը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ չէ աշխարհում, և Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին»,- հույս է հայտնել Ալիևը։

Ադրբեջանի նախագահն այսօր էլ խոսել է «Զանգեզուրի միջանցքից»՝ ուշադրություն դարձնելով փաստին, որ միջանցքի բացմամբ երկրի հարավ-արևելյան հատվածը կկապվի Նախիջևանի հետ։

«Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը, և մեր համար կապող օղակ կդառնա Եվրոպայի հետ» ,- ասել է Ալիևը։

Сообщение Ալիևը անակնկալ հայտարարnւթյուն է արել ու հnւզվել Էրդnղանի պարգևից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin