>

Նախագաh Սարգuյանի տարoրինակ գրառnւմը. Ուղիղ ակնարկ

«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում,

պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և

loading...



նրա սահմանների անձեռնմխելիությունը», նոյեմբերի 11-ին իր Տելեգրամի ալիքում գրառում է արել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:





Հասկանալի է, որ գրառման առիթը Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն է:

Առիթի հասկանալիությամբ հանդերձ, անհասկանալի է Արմեն Սարգսյանի գրառման տրամաբանությունը, եթե դիտարկկում ենք հենց կոնկրետ առիթի համատեքստում: Բանն այն է, որ Երևանը վարչապետ Փաշինյանի մակարդակով տվել է բացատրություն:

Բացատրություն առ այն, որ ադրբեջանական տարածք համարվող այդ հատվածում է Բաքուն տեղակայել մաքսակետ, իսկ դրա պատճառն էլ այն է, որ Երևանը մերժում է դեպի Նախիջևան միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի տրամադրում և պնդում, որ Ադրբեջան-Նախիջևան կապը պետք է լինի Հայաստանի սուվերեն իրավունքի սահմաններում, ասել է թե հայկական մաքսային անցակետերով:


Բաքուն էլ ըստ այդմ իր տարածք դիտվող հատվածում է տեղադրել մաքսակետեր: Այստեղ իհարկե կան մի շարք հարցադրումներ, մի շարք անհայտներ, որոնց մի զգալի մասը գուցե նաև ենթակա չէ հանրայնացման: Սա այլ հարց է, և հանրության տարբեր շերտեր, թեկուզ տարբեր մոտիվներով, բայց այս օրերին բարձրացնում են այդ հարցերը:

Պարզ չէ, թե ինչ հարց է բարձրացնում կամ շոշափում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Եթե նրան չի բավարարում այն պարզաբանումը կամ բացատրությունը, որ հնչել է գործադիրից, ապա այդ դեպքում պետք է հստակ խոսել այդ մասին, հրավիրել վարչապետին, կամ արտաքին գործերի նախարարին, կամ պաշտպանության նախարարին, որևէ մեկին հրավիրել և պահանջել բացատրություն:

Եթե Արմեն Սարգսյանը չունի դրա կարիքը և իր համար ամեն ինչ պարզ է ապա Հայաստանի տարածքային ամբողջության, ինքնիշխանության, սահմանային անձեռնմխելիության, իրավունքների ապահովման մասին հռչակագրային գրառման փոխարեն, գուցե պետք է գրառել շատ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին:



Իհարկե, նախագահի սահմանադրական լիազորությունը նրան ավելի շուտ դարձնում է դիտորդ, նա չի կարող հանձնարարություններ, հրահանգներ տալ կառավարության անդամներին, կայացնել որոշումներ և պահանջել իրագործում: Սա հասկանալի է:

Բայց կոնկրետ, առարկայական խոսել և դիրքորոշում արտահայտել Արմեն Սարգսյանին չի արգելում որևէ Սահմանադրություն: Ավելին, դեռևս 2017 թվականին նա ինքն էր ասում, որ ինքը չունի սահմանադրական իշխանություն, բայց կարող է ունենալ խոսքի իշխանություն, խոսքի ուժ:

Եվ նա իհարկե իրավացի է, անհրաժեշտ պահին, անհրաժեշտ հստակությամբ և առարկայությամբ ասված որևէ խոսք կարող է ունենալ ավելի մեծ հանրային ուժ, քան որևէ իշխանական լծակ:

Հետևաբար, ընդհանրական, հռչակագրային, տեսական-աքսիոմատիկ գրառման փոխարեն, Արմեն Սարգսյանը գուցե ասի շատ կոնկրետ խոսք, գնահատի իրավիճակն ու խոսի գործադիր իշխանության անելիքի մասին: Կանե՞ն, թե ոչ, սա արդեն կգնահատի հանրությունը:

Աղբյուր՝ 1in.   am

Сообщение Նախագաh Սարգuյանի տարoրինակ գրառnւմը. Ուղիղ ակնարկ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin