>

ԱԻՆ-ի մեքենայով հաց են հասցրել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը


Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը․





loading...


«Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, թե Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։


Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։

Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։ Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի



Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը»

Сообщение ԱԻՆ-ի մեքենայով հաց են հասցրել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin