>

Քաղաքապետի կտրուկ որոշումը․ Մի քանի դպրոցների տնօրեններ ազատվեցին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի դպրոցների տնօրեններ են ազատվել ու նշանակվել։

Քաղաքապետի նոյեմբերի 2-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշման կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի համար 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2021թ. հոկտեմբերի 20-ի նիստի (հ.54 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 29.10.2021թ. hամար 12/135180 զեկուցագիրը`

loading...


1. «Երևանի համար 110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անժելա Սուրենի Ավետիսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 02.11.2021թ.–12.02.2023թ.:

2. «Երևանի համար 110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սոնա Վաղինակի Հայրապետյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։


————————





Նոյեմբերի 4-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Անահիտ Ուզունյանի հետ 2016թ. նոյեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Անահիտ Ուզունյանին ՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ից ազատել «Երևանի Լ. Տոլստոյի անվան հ.128 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. նոյեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Լ. Տոլստոյի անվան հ.128 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Մելադա Հովակիմյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

Հարկ է նշել, որ լրացել է նրանց պաշտոնավարման 5 տարվա ժամկետը։


————————

Նոյեմբերի 5-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արմենուհի Զուռնաչյանի հետ 2016թ. նոյեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Արմենուհի Զուռնաչյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ից ազատել «Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. նոյեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Նարինե Առաքելյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

Հարկ է նշել, որ լրացել է նրանց պաշտոնավարման 5 տարվա ժամկետը։



————————

Նոյեմբերի 5-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Էդուարդ Օհանյանի հետ 2015թ. նոյեմբերի 3-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետը և 2020թ. նոյեմբերի 4-ին կնքված համաձայնագրի 1-ին կետը՝

1. Էդուարդ Օհանյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ից, ազատել «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

2. Հիմք ընդունելով Էդուարդ Օհանյանի դիմումը` «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես՝ մինչև կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, դնել Էդուարդ Օհանյանի վրա»։

————————

Նոյեմբերի 5-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալբերտ Պողոսյանի հետ 2015թ. նոյեմբերի 3-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետը և 2020թ. նոյեմբերի 4-ին կնքված համաձայնագրի 1-ին կետը՝

1. Ալբերտ Պողոսյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ից, ազատել «Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

2. Հիմք ընդունելով Ալբերտ Պողոսյանի դիմումը` «Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես՝ մինչև կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, դնել Ալբերտ Պողոսյանի վրա»։

Сообщение Քաղաքապետի կտրուկ որոշումը․ Մի քանի դպրոցների տնօրեններ ազատվեցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin