>


Ես ու ամուսինսն սկսել ենք հանդիպել ավարտական դասարանում։ Եվ իմ․ և նրա ծնողները շատ էին անհանգստանում դրա համար, քանի որ համարում էին, որ առաջին հերթին պետք է մտածել ընդունվելու, սովորելու մասին։ Մեր մայրերը հաճախ էին շփվում, ինչ-որ բաներ պայմանավորվում՝ մեզ շեղելու ու համալսարանի մասին մտածել ստիպելու համար։ Մեր ծնողները շատ էին չափազանցնում ու մեր հարաբերությունները իսկական խնդիր դարձնում․․․

Напутственные слова молодоженам

Դպրոցից հետո ամենադժվար տարիներ էին․ մենք ծայրահեղ քիչ էինք հանդիպում։ Սկզբում ես ընդունվեցի, սիրելիս գնաց բանակ, հետո վերադարձավ, ինքն էլ ընդուվեց։ Ստացվեց այնպես, որ իրար տեսնում էինք միայն հանգստյան օրերին։ Մենք երիտասարդ էինք, շատ բան չէինք հասկանում, բայց վստահ էինք, որ միմյանց սիրում ենք ու չենք բաժանվելու ոչ մի պարագայում։

loading...









Իմ ավարտելուց հետո երկուսս էլ աշխատանք գտանք, թեև քիչ էինք վաստակում, միևնույնն է, որոշեցինք ամուսնանալ ու միասին ապրել։ Ինքներս գումար հավաքեցինք, որովհետև մեր ծնողները առաջվա պես դեմ էին, սրճարանում սեղան պատվիրեցինք, որ զագսից հետո նշենք ամենամտերիմների հետ։


Ամեն ինչ շատ համեստ էր, բայց կարևորն այն էր, որ ես ու սիրելիս անչափ ուրախ էինք։


Երբ բոլորը շնորհավորում էին, սկեսուր այնպիսի մի կենաց ասաց, որ մինչ օրս չեմ մոռացել․

Խնդրում եմ՝ բաժանվեք, երբ այլևս միմյանց չեք սիրի։ Մի ապրեք միասին, երբ գա սիրո ավարտը։



Советы по поздравлению сына со свадьбой, свадебные поздравления от матери

Կարծես մեկն ինձ ուժեղ հարվածեր։

Բայց այդ օրվանից անցել է 16 տարի, իսկ մեր սերը միայն կրկնապատկվել է, քանի որ մենք սիրում ենք իրար՝ ինչպես և 20 տարի առաջ, սիրում ենք նաև մեր երկու երեխաներին․․․

Իսկ եթե սեր չլիներ, այո, մենք կբաժանվեինք․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin