>


Մեր տանը սա ամենահաճախ պատրաստվող թխվածքաբլիթն է։ Բաղադրատոմսը ինձ է հասել մայրիկիցս․ նա մեզ համար հաճախ ամեն շաբաթ թխում էր այս ծրարիկներից։ Դրանց տեսքը, համը և բույրը չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին։

МАМИНО ПЕЧЕНЬЕ ИЛИ ПЕЧЕНЬЕ ЗА 10 МИНУТ → На любой вкус → CHEF.tm — Лучшие рецепты

Պետք են շատ քիչ բաղադրիչներ ու 15-20 րոպե ժամանակ։

loading...








Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 200գ կարագ
  • 200գ ալյուր
  • 6ճ․գ․ խիտ թթվասեր
  • մի պտղունձ աղ
  • ցանկացած ջեմ․ որքան խիտ, այդքան ավելի լավ
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․

Հալած կարագին (այն կարող եք սառնարանից դուրս թողնել ամբողջ գիշեր) ավելացնել թթվասերը, խառնել։




Լցնել մաղած ալյուրը, աղը։ Խմոր հունցել։

Պիտի ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել։



Ձևավորել գնդիկ, գրտնակել՝ 5մմ հաստությամբ շերտ ստանալով։ Քառակուսիների կտրատել՝ 5*5 սմ չափի, մեջտեղում մի քիչ ջեմ դնել ու ծալել ծրարի պես։

Ծրարները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը․ թխել 15 րոպե՝ 200C ներքո։

Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել։

Мамино печенье или печенье за 10 минут🍪 | Вкусно и быстро | Яндекс Дзен

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin