>

Մեր առաջին ռեպորտաժը Խաչատրյան Հայկոյի մասին էր։ Այն ժամանակ որոշել էինք օգնել անհետ կորած տղերքի հարազատներին, որպեսզի գոնե մի լուր իմանան իրենց որդու մասին։ Մտածում էինք գուցե մի զինվոր, մի սպա կամ կամավոր կտեսնի ու կհիշի այդ զինվորին ու արժեքավոր ինֆորմացիա կտա։ Ուղիղ 1 տարի Հայկոյին փնտրում էին, հույս ունենալով, որ ողջ է, որ գուցե գերի է։ Այսօր իմացա, որ օրեր առաջ ԴՆԹ համըկում է եղել, Հայկոն էր…

loading...



Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 13-ին Հայկոյի դին դուրս էին բերել Շուշիից, տեղափոխել Սևանի դիահերձարան, ապա՝ Հոկտեմբերյան, և վերջում բերել էին Երևան։ Այն ժամանակ ԴՆԹ անալիզ հանձնել էին, բայց համընկում չէր եղել։ Այս ողջ ընթացքում հայրը փորձում էր գտնել որդուն, անգամ դիերը դուրս բերելու ժամանակ անձամբ էր մտել Շուշի, մասնակցել որոնողական աշխատանքներին։ Բայց ավաղ, մեկ տարի անց միայն գտավ որդու դին։
Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան։ 1 տարի անց հոգիդ հանգստություն գտավ…








Сообщение Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան. 1 տարի անց հոգիդ հանգստություն գտավ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin