>


Ընտանիքում ոչ միշտ են գործերը հարթ դասավորվում։ Երբեմն գալիս է մի կետ, երբ կինն ու տղամարդը այլևս չեն կարողանում միասին ապրել։ Ամուսինները ստիպված են լինում հեռանալ միմյանցից ու նոր կյանք սկսել։

Ագնեշկան սեփական փորձից գիտի, թե որքան բարդ է նման որոշումներ կայացնելը։ Դժվար է հեռանալ տղամարդուց, և կրկնակի դժվար է, երբ նա քո երեխաների հայրն է։

loading...




Սկզբում Ագնեշկայի ու ամուսնու մոտ ամեն ինչ լավ էր, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է մի վատ բան լինել։ Միակ խնդիրն այն էր, որ ամուսինները երեխա չէին ունենում։ Երկար աղոթքներից հետո Աստված լսեց նրանց ու 2 որդի պարգևեց։ Երեխաների տարիքային տարբերությունը 3 տարի է։





Առաջին երեխայի ծնվելուց հետո Ագնեշկայի ամուսինը հոգեպես ավելի հավաարակշռված էր, սակայն երկրորդ բալիկի՝ լույս աշխարհ գալուց հետո նա սկսեց չարաշահել ալկոհոլը։ Չկար մի օր, որ նրանց տանը չլինեին սկանդալներ ու վեճեր։

Կինը՝ անհանգստանալով իր ու երեխաների համար, որոշեց հեռանալ ամուսնուց։



Իրավիճակը բարդանում էր նրանով, որ Ագնեշկան չուներ սեփական կացարան։ Միակ բանը, որը պատկանում էր նրան, ապուտատի թողած հին տունն էր, որը գտնվում է գյուղում։ Միայնակ մայրը այլ տարբերակ չուներ․ նա ստիպված եղավ երկու որդիների հետ տեղափոխվել այնտեղ։


Տանը ընդամենը 1 սենյակ կար, անգամ լոգասենյակ չկար։

Բարձրորակ վերանորոգումը պահանջում էր ֆինանսական ներդրումներ,սակայն Ագնեշկան բացարձակ գումար չուներ։ Նա սանհանգույց սարքեց, բայց վաննա չունեին, մի կերպ էին լողանում։



Այս մասին մի բարի կին իմացավ, նրա անունը Կետերինա էր։ Նա մեծ սիրտ ուներ և որոշեց օգնել ընտանիքին։

Կետերինան աշխատանքային խումբ վարձեց, և շատ կարճ ժամանակ անց տունը հիանալի վիճակի բերվեց․ այստեղ արդեն կա ջեռուցում, լիարժեք սանհանգույց։

Բացի այդ, Ագնեշկային համակարգիչ նվիրեցին, որ վերջինս կարողանա առցանց աշխատել։

Հարևաններն էլ երեխաների շան համար տնակ սարքեցին։

Հիանալի չէ՞, որ աշխարհում կան բարի մարդիկ․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin