>

Գորիսեցի 20-ամյա Արմեն Սահակյանը անսահման խիզախ էր, պատերազմի ժամանակ նա վայրկյան անգամ չի մտածել թաքնվելու կամ փախչելու մասին, ընդհակառակը՝ բոլորին քաջալերել է ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արմենը պատերազմի ժամանակ 5-6 տանկ է խփել, նրա սրտում վախ չկար:


«Ասում էինք՝ Արմե՛ն, զգո՛ւյշ եղի, մենակ դու ես մնացել, մամադ չկա, պապադ չկա, ասում էր՝ մորքո՛ւր, խի՞ պիտի վախենամ, ուժե՛ղ մնացեք, մենք հաղթելո՛ւ ենք»,- հուզմունքով պատմում է Արմինե Սահակյանը՝ Արմենի մորաքույրը:





loading...


Արմեն Սահակյանը հոկտեմբերի 20-ին վիրավորում է ստացել, որի մասին ընտանիքի անդամներին չի տեղեկացրել: Օրեր անց ԱԹՍ-ն հարվածել է ընկերներին, նրանց օգնության հասնելիս ինքն էլ ծանր վիրավորում է ստանում, տեղափոխվում հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։


armen sahakyan

«Հոկտեմբերի 26-ին՝ գիշերը ժամը 4-ին, ընկերների վրա անօդաչու էին գցել, ոչ մեկը չի գնացել օգնության, մեր խոխան ասել ա՝ պիտի հասնեմ, օգնեմ։ Ընկերներն ասել են՝ Արմենչիկ, միակ տղան ես, մի՛ գնա, մենք վախենում ենք դուրս գանք, ամեն րոպե խփում են, ասել ա՝ չէ, ընկերներս տանջվում են, մեր երեխան հասել ա, վերևից էլի գցել են, մեր խոխի վրա ա ընկել»,- պատմում է մորաքույրն ու հավելում, որ հարվածը եղել է Արմենի գլխին, ոտքին և մեջքին, տեղում չի մահացել, ծանր վիրավորվել է, սակայն վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի է եղել:

«Բերել են Գորիս, մամաս ու ախպերս տեսել են Գորիսում, հետո հետը գնացել են Երևան, երկու ժամ բան ա ապրել, հոկտեմբերի 29-ին մահացել ա»,- հուզմունքով ասում է Արմինե Սահակյանը։



Сообщение «Ասում էինք՝ Արմե՛ն, զգո՛ւյշ եղի, մենակ դու ես մնացել, մամադ, պապադ չկան». 20-ամյա Արմենի հերոսական պատմությունը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin