>


Խոհանոցային տախտակների մաքրություն

Օգտագործեք խոշոր աղև կես կիտրոն, որպեսզի արդյունավետ մաքրեք փայտե տախտակները։ Նույն աղի օգնությամբ կարող եք լվանալ նաև պլաստիկե տախտակները՝ պարզապես կիտրոնի փոխարեն օգտագործելով կոշտ խոզանակ։ Արեք սա շաբաթական 1 անգամ, այդպես կերկարացնեք տախտակների պիտանելիության ժամկետը և կապահովեք մաքրությունը։

loading...



Գորգի վրա յուղոտ լաքաներ






Գորգի վրա առաջացած հին յուղոտ լաքայից ազատվելու հարցում կօգնի սոդայով լուծույթը․ 1թ․գ․ սոդա խառնել 1-2ճ․գ․ ջրի հետ։ Նախապատրաստած խառնուրդը քսել կեղտոտ հատվածներում և թողնել 30 րոպե։ Մաքրել խոնավ կտորով։

Թուջե թավաների մաքրում

Թոջե թավաները կարող եք անթերի լվանալ ծովի կամ սովորական աղով։ Այրված հատվածներում աղ լցրեք, ծածկեք խոնավ կտորով և թողեք մի քանի ժամ։ Ինչից հետո լավ շփեք վառված հատվածները՝ օգտագործելով աղը։ Իսկ սոդայով կարող եք լվաալ յուղի և այրվածքների մնացորդները՝ նույնիսկ դժվարհասանելի տեղերում։



Սալիկների միջև կարեր


Բարդ կեղտոտվածությունից կարող եք ազատվել քացախի և սոդայի խառնուրի օգնությամբ։ Քսեք լուծույթը կարերին, թողեք մի քանի րոպե, ինչից հետո մաքրեք չոր կտորով։

Վաննայի մաքրումը՝ ժանգից և նստվածքից



Վաննայի կամ լվացարանի խոնավ մակերեսը շփել կալցիացված և խմելու սոդայի հավասար մասերից պատրաստված խառնուրդով, 10 րոպե անց քացախից և սպիտակեցուցիչից պատրաստված լուծույթ քսել։ 30 րոպե անց լվանալ հոսող ջրով։

Մատչելի լաքահանիչ

Հագուստի և սրբիչների վրայից յուղոտ լաքաները լվանալ կօգնի սովորական կավիճը։ Պարզապես լաքաներին կավիճ քսեք՝ նախքան լվացքի մեքենա ուղարկելը։

Քերիչի մաքրում

Քերիչի կեղտոտված հատվածներով քերեք կարտոֆիլ և լվացեք ջորվ։

Եղունգի լաքի հետքեր

Այս հարցում ձեզ կօգնի անուշադրի սպիրտի մեջ թրջած միկրոֆիբայի կտորը։


add
loading...
.

от admin